29/03/2023 14:38
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն այլընտրանք չկա․ Բայրամով
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն այլընտրանք չկա։ Այդ մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա ընդգծել է, որ հարաբերությունների կարգավորումը պետք է հիմնված լինի միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա։
Ընդ որում՝ Ադրբեջանի պաշտոնյան Հայաստանին մեղադրել է սադրանքների և գործընթացը խաթարելու մեջ։