29/03/2023 14:02
Մարիամ Մկրտչյանը պարտության է մատնել ադրբեջանցի շախմատիստուհուն
Ավարտվել է Եվրոպայի կանանց 23-րդ առաջնության նախավերջին՝ 10-րդ խաղափուլը: Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ երեկ հաղթել են Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը և Լիլիթ Մկրտչյանը:
Մարիամ Մկրտչյանը պարտության է մատնել ադրբեջանցի շախմատիստուհի ՄՎ Գյունայ Մամեդզադեին:
Աննա Սարգսյանի խաղը ավարտվել է ոչ-ոքի արդյունքով: Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը 10 հնարավորից վաստակել են 7 միավոր և, համապատասխանաբար, զբաղեցնում են 6-րդ և 9-րդ հորիզոնականները:
Լիլիթ Մկրտչյանը և Մարիամ Մկրտչյանը վաստակել են 6.5 միավոր և, համապատասխանաբար, զբաղեցնում են 15-րդ և 18-րդ հորիզոնականները:
«Հաջողություն ենք մաղթում մեր աղջիկներին վերջին խաղափուլում», - նշվում է հաղորդագրությունում: