29/03/2023 10:09
«Հրապարակ». Ոստիկանությունը պատրաստվում է «պարեկաֆիկացնել» 20 ավտոմեքենա
«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանությունը պարեկային ծառայության ևս 20 մեքենա է համալրում «մոբայլ» համակարգով։ Այս համակարգն իրենից ներկայացնում է սովորական մեքենան ոստիկանական դարձնելու գործընթաց: Այսինքն՝ ավելանում են բարձրախոսները, ուլտրաձայնային ազդանշանները, փարոսիկները, մյուս տեխնիկական միջոցները։
Ոստիկանությունը պատրաստվում է «պարեկաֆիկացնել» 20 ավտոմեքենա՝ յուրաքանչյուր միավորը՝ 1 մլն 679 հազար 900 դրամ գնով։ Ընդհանուր ծախսվել է 33 մլն 598 հազար դրամ։ Գնումը կատարվել է Zhejiang Hua'an Security Equipment Co.,Ltd. չինական ընկերությունից»։