30/03/2023 13:07
ՀԷՑ-ին նոր միացող բաժանորդների համար միացման վճարների թանկացում է տեղի ունեցել. Գարեգին Բաղրամյան
Միացման վճարների թանկացում է տեղի ունեցել ապրիլի 1-ից, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե ՀԷՑ-ի նոր բաժանորդները պետք է մինչև 700 հազար վճարում անեն։
«Սկզբունքը մեկն է՝ բոլոր նոր միացող բաժանորդները պետք է խնդիրներ չստեղծեն գոյություն ունեցող բաժանորդների համար։ Սանդղակը բավական մեծ է, կա անհատական բնակարանների համար, կա սովորական միացում, պարզ միացում, կան լարումներով տարբերակումներ, և միջինում 2-3 անգամ բարձրանում է», - ասաց Գարեգին Բաղրամյանը։