30/03/2023 12:02
Պաշտոնապես դիմել եմ ՔՊ խմբակցության ղեկավարին՝ կազմակերպելու հանդիպում ՔՊ պատգամավորների հետ․ Էդգար Ղազարյան
Այսօր, որպես Ազգային ժողովում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրված միասնական թեկնածու, պաշտոնապես դիմել եմ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարին (նաև քարտուղարին, ով հանդիսանում է նաև ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ)` կազմակերպելու համար իմ հանդիպումը խմբակցության պատգամավորների հետ, Facebook-ում գրել է Էդգար Ղազարյանը։
«Իմ կողմից առաջարկվել է հանդիպման բաց և հրապարակային ձևաչափը` զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ` ուղիղ եթերով հեռարձակման հնարավորությամբ։ Միաժամանակ ընդունելի է համարվել իրենց կողմից առաջարկվող այլ ձևաչափով հանդիպման հնարավորությունը», - նշել է նա: