30/03/2023 12:36
Տարեկան առնվազն 7 տոկոս տնտեսական աճ պիտի ապահովենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Փետրվարին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 11.3 տոկոս, արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 79.5 տոկոսով, շինարարությունն էլ շարունակում է շատ մեծ տեմպերով աճել՝ 13.9 տոկոս, կառավարության նիստին տվյալները ներկայացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Արդյունաբերության աճը 0.7 տոկոս է։ Վարչապետն ասաց, թե խնդիր ունեն արդյունաբերության ոլորտում ավելի մեծ ու ավելի տեսանելի աճ արձանագրելու։
«Խնդիրը միայն հանքարդյունաբերության մեջ չէ, ռազմավարական նպատակ ենք ձևակերպել՝ մեր տնտեսության բարդության աստիճանը մեծացնել ու ավելացնել։ Ամփոփելով՝ ասեմ, որ հունվար-փետրվար ամսվա ցուցանիշներով՝ մեր տնտեսական ակտիվության ցուցանիշը 10.9 տոկոս է։ Ուզում արձանագրել, որ արդեն երկու ամիս մենք ավելի քան 10 տոկոս ՏԱՑ են արձանագրում, ինչը շատ լավ ու կարևոր որոշում է»,- նշեց վարչապետը։
Նա ասաց, թե 2021-2026 թվականների կառավարության գործունեության ծրագրի մեջ նշել են՝ տարեկան առնվազն 7 տոկոս տնտեսական աճ պետք է ապահովեն։
«Պետք է հետևողականորեն աշխատենք այս ուղղությամբ»,- նշեց վարչապետը։