30/03/2023 13:20
Արցախում որոշ ապրանքների գնման նոր կտրոններ կտրամադրվեն
Արցախում առաջիկայում մեկնարկելու են որոշ ապրանքների գնման համար նախատեսված նոր կտրոնների տրամադրման աշխատանքները՝ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված հանձնաժողովի համակարգմամբ:
«Տվյալ հանձնաժողովի աշխատանքների ղեկավարումն այսուհետ կատարելու է պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահը`որպես հանձնաժողովի նոր նախագահ։ Այսօրվանից սկսվել են նոր կտրոնների պատրաստման ու տրամադրման նախապատրաստական աշխատանքները։ Հավելյալ մանրամասը տեղեկությունների ու նոր մոտեցումների մասին կհայտարարվի մոտ օրերս», - հայտնում են ԱՀ տեղեկատվական շտաբ։