30/03/2023 16:01
Հայաստանն ու Ուկրաինան քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման հարցը
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատար Օլեկսանդր Սենչենկոյին։
Քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը, առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, լոգիստիկ ծառայությունների բարելավմանը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։
Առանձին անդրադարձ է կատարվել Տնտեսական համագործակցության հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստի անցկացման հնարավորությանը։