30/03/2023 15:09
Ճիշտ կլիներ, եթե ՄԻՊ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավասությունը վերապահվեր քաղաքական ընդդիմությանը․ Ղազինյան
Ճիշտ կլիներ, եթե ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավասությունը վերապահվեր քաղաքական ընդդիմությանը: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը։
«Այս ժեստով իշխանությունը կապացուցեր, որ հավատարիմ է ժողովրդավարության սկզբունքներին և հանձնառու է Հայաստանում երաշխավորել և պաշտպանել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները:
Ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուն պետք է բավարարի ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված պահանջներին և չափանիշներին: Ընդդիմության կողմից առաջադրված և ընտրված ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը իրական հակակշիռ կլիներ իշխանական իրավապահ համակարգին:
Բայց դե ունենք այն, ինչ ունենք ․․․», - գրել է նա։