30/03/2023 13:33
Ռուբեն Վարդանյանն այս շաբաթ կխոսի առաջիկա քայլերի մասին
Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այս շաբաթ կխոսի առաջիկա քայլերի մասին։
«Ես բազմաթիվ հարցեր եմ ստանում իմ գործունեության, առաջիկա քայլերի, առկա մարտահրավերների հաղթահարման վերաբերյալ իմ մոտեցումների մասին, որոնց հնարավորություն չեմ ունենում առանձին-առանձին անդրադառնալու:
Հենց այդ պատճառով հարցազրույցների ձևաչափից բացի, որոշեցի ձեզ հետ երկխոսության պահպանման և հետադարձ կապի համար ավելի դինամիկ տարբերակ գտնել՝ օգտագործելով սոցիալական մեդիայի հնարավորությունները», - Facebook-ում գրել է Վարդանյանը։
Նա նշել է, որ գրառման մեկնաբանություններում այսօր՝ մինչև օրվա ավարտը, քաղաքացիները կարող են թողնել իրենց մտահոգող բոլոր հարցերը: Ամենակարևոր կամ ամենահրատապ 3 հարցերին կպատասխանի այս շաբաթ՝ վիդեո ձևաչափով։