31/03/2023 18:31
Ռուսաստանի արտաքին քաղաքականության նոր հայեցակարգում առանձնահատուկ նշանակություն է տրվում Չինաստանի և Հնդկաստանի հետ հարաբերությունների ընդլայնմանը
Ռուսաստանի արտաքին քաղաքականության թարմացված հայեցակարգում հատուկ նշանակություն է տրվում Չինաստանի և Հնդկաստանի հետ հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը։
«Ռուսաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունի կապերի համապարփակ խորացումը և համակարգումը բարեկամ ինքնիշխան համաշխարհային ուժային կենտրոններ Չինաստանի և Հնդկաստանի հետ»,- նշված է փաստաթղթում։
Նշենք, որ ՌԴ արտաքին քաղաքականության հայեցակարգի թարմացված տարբերակն այսօր հաստատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։