31/03/2023 12:59
ԱԺ-ում տեղի ունեցած խայտառակ խուլիգանությունը պետք է ունենա հստակ քրեաիրավական հետևանք. Հայկ Կոնջորյան
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը մանրամասներ է հայտնել այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպից։
«Քիչ առաջ ԱԺ պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, հարվածել, մարմնական վնասվածքներ հասցրել վերջինիս և փախել:
Այս խայտառակ խուլիգանությունը պետք է ունենա հստակ քրեաիրավական հետևանք»,- Facebook-ում գրել է Կոնջորյանը։