31/03/2023 11:44
Ոսկանյանն անընդունելի է համարում մոտեցումը՝ «այսինչ վայրում ընտրել են ՔՊ, ուրեմն՝ եթե թուրքը եկել է այդտեղ, արդար է»
Իրանագետ Վարդան Ոսկանյանն անընդունելի է համարում մոտեցումը՝ «այսինչ վայրում ընտրել են ՔՊ, ուրեմն՝ եթե թուրքը եկել է այդտեղ, արդար է»։
Նա գրել է․ «Հայաստանում չկա և չի կարող լինել, դիցուք, «Իշխանասարի Հանրապետություն», «Տեղի Հանրապետություն» և այլն։
Հետևաբար, միգուցե զգացական մակարդակում ընկալելի, բայց համակարգային առումով, ըստ իս, արմատապես անընդունելի է այն մոտեցումը, թե «այսինչ վայրում ընտրել են ՔՊ, ուրեմն՝ եթե թուրքը եկել է այդտեղ, արդար է», չպետք է տեղ ունենա մեզանում։
Թուրքը եկել է մեր հայրենիք՝ Հայաստանի Հանրապետություն, որովհետև Հայաստանը միասնական օրգանիզմ է, այլ ոչ թե միմյանց հետ կապ չունեցող գյուղական և քաղաքային համայնքների կոնգլոմերացիա, և հնարավորության դեպքում ոչնչացնելու է բոլորիս անխտիր, անկախ նրանից, որ ոմանք հեզորեն կմեկեն իրենց վզերը կտրելու, իսկ մյուսները կընկնեն միայն վերջին փամփուշտը կրակելուց հետո»։