31/03/2023 13:36
Պատգամավորներից մեկը տարվել է ոստիկանություն, մյուսը՝ դիմել է բուժհաստատություն, դեպքի վայրում են քննիչները
ՀՀ Ազգային ժողովում պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպի մասին ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է ահազանգ։ Այս պահին քննիչները դեպքի վայրում են, իրականացնում են կատարվածի նախնական հանգամանքները պարզելուն ուղղված գործողություններ։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Ներկա պահին կարող եմ միայն ասել, որ պատգամավորներից մեկը տարվել է ոստիկանության բաժին, մեկ այլ պատգամավոր բուժօգնության է դիմել բուժհաստատություն։
Որոշակի տվյալների ձեռքբերումից հետո ՀՀ քննչական կոմիտեն հնարավորինս սեղմ ժամկետներում պաշտոնական տեղեկատվություն կտարածի», - նշել է նա։