31/03/2023 18:51
Փոքր ինքնասիրություն ունենալու պարագայում ՔՊ-ն և ԱԺ նախագահը կհարթեին միջադեպը՝ առանց ոստիկանների․ Սոս Հակոբյան
Փաստաբան Սոս Հակոբյանն անդրադարձել է ԱԺ-ում այսօր տեղի ունեցած միջադեպին․
«Փոքր ինքնասիրություն ունենալու պարագայում ՔՊ-ն և ՔՊ ԱԺ նախագահը կհարթեին միջադեպը առանց ոստիկանների՝ հաշվի առնելով 2 հանգամանք՝
1. իրենց երեսփոխանների կողմից բազմիցս նույն Հայաստան դաշինքի պատգամավորներին նիստի ժամանակ հարվածելու դեպքերը,
2. Ազգային ժողովի հեղինակությունը (այն, ինչ լինում է ԱԺ-ում, պետք է հարթվի ԱԺ-ում)։
Բայց քանի որ մենք գիտենք, որ սրանց միակ կանխատեսելի վարքագիծը քինախնդրությունն ու լաչառությունն է, վստահ եմ՝ մարդա մի հատոր հանգրագիտարանի նյութ կգրեն Մհեր Սահակյանի վրա՝ Ոստիկանության կամ քննչականների բաժամունքներում ։
Իսկ Մհերը քաղաքացի է, որը ինքնապաշտպանվել է իրենց մոտեցող վտանգից»,- սոցցանցի իր էջում գրել է Սոս Հակոբյանը։