31/03/2023 09:54
«Հրապարակ». Իշխանությունում քաղաքական անպատկառությունը սահմաններ չի ճանաչում
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունում քաղաքական անպատկառությունը սահմաններ չի ճանաչում, ոմանք տենչում են Հայաստանում կալանավորել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և այդ մասին բարձրաձայն խոսում են, ոմանք էլ շտապում են Ռուսաստան՝ մասնակցելու «Հայաստանի օրերը՝ Ռուսաստանի մարզերում» միջազգային նախագծի միջոցառումներին։
Ինչպես հայտնի է, 2023 թվականի փետրվարին հիշյալ միջոցառումը մեկնարկել է Յարոսլավլի մարզում, իսկ ապրիլի 1-4-ը Հայաստանի օրերը կանցկացվեն Սոչի առողջարանային քաղաքում՝ քաղաքի վարչակազմի պաշտոնական աջակցությամբ: Միջոցառումներին մասնակցելու նպատակով Սոչի կգործուղվեն ՔՊ-ական պատգամավորներ, Նիկոլ Փաշինյանի ընկեր Վահե Ղալումյանը, Մաթևոս Ասատրյանը և ռուս փոքրամասնության ներկայացուցիչ Ալեքսանդր Սանդիկովը»։