31/03/2023 21:21
Եվրամիությունը չպետք է այլ երկրներին պարտադրի իր արժեքները. Եվրահանձնաժողովի փոխնախագահ
Եվրամիությունը չպետք է պարտադրի իր արժեքներով ու ապրելակերպով առաջնորդվել այն պետություններին, որոնք դա չեն ցանկանում, հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը՝ Մադրիդում կազմակերպված «Նոր տնտեսություն» համաժողովի ժամանակ։
«Մենք չենք կարող պարտադրել և չպետք է պարտադրենք մեր համակարգը, մեր արժեքները, մեր կենսակերպը նրանց, որոնք չեն ցանկանում դա կամ պատրաստ չեն մեր հետևից գալ»,- ասել է Սխինասը։
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահի խոսքով՝ «Եվրոպան ներկա է աշխարհաքաղաքական հակամարտությունների բոլոր իրավիճակներում», սակայն ԵՄ-ն առաջատար դեր չի խաղում աշխարհում բազմաթիվ հակամարտությունների լուծման գործում․
«ԵՄ-ի ներգրավվածության աստիճանը տատանվում է՝ կախված իրավիճակից»։