31/03/2023 21:45
Բելառուսն իր ինքնիշխանությունը կպաշտպանի այդ թվում՝ միջուկային զենքով․ Լուկաշենկո
Բելառուսն իր ինքնիշխանությունը կպաշտպանի այդ թվում՝ միջուկային զենքով, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ բելառուս ժողովրդին և երկրի խորհրդարանին հղած իր ուղերձում։
«Երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը պահպանելու և ապահովելու ենք այդ թվում՝ միջուկային արսենալով։ Դա մեր զենքն է, որը կնպաստի ինքնիշխանության ու անկախության պահպանմանը»,- ասել է Լուկաշենկոն՝ միևնույն ժամանակ նշելով, որ Բելառուսը խաղաղասեր երկիր է և չի պլանավորում ու ցանկանում հարձակվել որևէ երկրի վրա կամ պատերազմել որևէ երկրի դեմ։