31/03/2023 18:41
ՀԱՊԿ-ում հայտարարել են Չինաստանի հետ հարաբերությունների նոր մակարդակի մասին
ՀԱՊԿ-ը Չինաստանի հետ հարաբերությունները նոր մակարդակի է բարձրացնում, ինչպես նաև ՇՀԿ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մեծ հեռանկարներ է տեսնում, հայտարարել է ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը։
«Մարտին տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ ՀԱՊԿ նախագահող երկրի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն այցելեց Պեկին ու հանդիպում ունեցավ Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ, նաև տեղի ունեցավ Սի Ծինփինի այցը Մոսկվա և հանդիպումը ՌԴ նախագահ Վլաիմիր Պուտինի հետ, կարելի է փաստել ՀԱՊԿ-ի և Չինաստանի միջև բոլորովին նոր հարաբերությունների ձևավորման մասին»,- ասել է նա։
Շուվալովը կարևորել է նաև ՇՀԿ-ի հետ Կազմակերպության համագործակցության խորացումը։
«Անվտանգության նոր կոնֆիգուրացիա է ստեղծվում, որն այժմ բյուրեղանում է։ Մենք բոլորս վկան ենք այն իրողության, որ աշխարհը ենթարկվում է խորը վերափոխման, գլոբալ անկայունության վիճակ է ստեղծվել։ Սակայն արդեն տեսանելի է անցումը դեպի աշխարհակարգի նոր ու հասկանալի համակարգի»,- ասել է ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչը։