31/03/2023 21:33
«Անհամբերությամբ սպասում եմ նաև Շվեդիայի անդամակցությանը»․ Ստոլտենբերգը հայտարարել է՝ մոտ օրերս Ֆինլանդիան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ
Ֆինլանդիան մոտ օրերս ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ կդառնա, հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Ֆինլանդիան մեր դաշինքին կմիանա մոտ օրերս»,- ասել է նա։
Ստոլտենբերգի համոզմամբ՝ ՆԱՏՕ-ի անդամակցության շնորհիվ ինչպես Ֆինլանդիան, այնպես էլ դաշինքը «ավելի կուժեղանան»։
«Ֆինլանդիան ունի հզոր զինված ուժեր և ուժեղ ժողովրդավարական ինստիտուտներ, այդ պատճառով իր մեծ ներդրումը կունենա դաշինքում»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Նա հավելել է, որ «անհամբերությամբ է սպասում ՆԱՏՕ-ի ընտանիքին նաև Շվեդիայի անդամակցությանը»։