31/03/2023 12:02
Կադրային նշանակումներ և փոխատեղումներ՝ Գլխավոր դատախազությունում
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի մարտի 7-ի, 28-ի և 30-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային նշանակումներ և փոխատեղումներ՝ նաև առաջխաղացման ձևով:
Մասնավորապես՝
Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Տիգրան Պողոսյանը փոխադրվել է Վարչության ավագ դատախազի պաշտոնին:
Գլխավոր դատախազության Ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Հայկ Մովսիսյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ Հրանտ Ներսիսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին:
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ Աննա Հակոբյանը նշանակվել է Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին:
Լոռու մարզի դատախազության դատախազ Եսայի Բաբելյանը նշանակվել է Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին:
Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Վազգեն Ռուստամյանը փոխադրվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնին:
Տավուշի մարզի դատախազության ավագ դատախազ Վահե Գրիգորյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ Վանուհի Փայտյանը փոխադրվել է Երևան քաղաքի դատախազության դատախազի պաշտոնին:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ Վաղարշակ Սարգսյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին:
Շիրակի մարզի դատախազության դատախազ Անահիտ Ավդալյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:
Կոտայքի մարզի դատախազության դատախազ Վիրաբ Համբարձումյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:
Գագիկ Հայրապետյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ 2023 թվականի մարտի 31-ից:
Վազգեն Եդիգարյանը նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին՝ 2023 թվականի մարտի 31-ից:
Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազ Սյուզաննա Հովհաննիսյանը փոխադրվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
Տավուշի մարզի դատախազության դատախազ Հովհաննես Աղասարյանը փոխադրվել է Տավուշի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին:
Արևիկ Մարտիրոսյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝ 2023 թվականի ապրիլի 3-ից:
Միլենա Առուստամյանը նշանակվել է Լոռու մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝ 2023 թվականի ապրիլի 3-ից:
Թամար Դավթյանը նշանակվել է Շիրակի մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝ 2023 թվականի ապրիլի 3-ից:
Հովհաննես Սաֆարյանը նշանակվել է Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին՝ 2023 թվականի ապրիլի 5-ից: