31/03/2023 18:20
Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է Ուկրաինայում հրադադար հաստատել, Ռուսաստանից պատասխանել են՝ հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է Ուկրաինայում հրադադար հաստատել՝ առանց զորքերի վերախմբավորման իրականացման։
«Կփորձեմ համարձակության դիմել՝ առաջարկելով դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում՝ առանց զորքերի վերախմբավորման ու զինտեխնիկայի տեղաշարժի»,- ասել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ եթե Արևմուտքը փորձի այդ դադարն օգտագործել իր դիրքերն ուժեղացնելու համար, ապա Ռուսաստանը պարտավոր կլինի օգտագործել ռազմարդյունաբերական ամբողջ համալիրի և բանակի ներուժը՝ էսկալացիան կանխելու համար։
«Ե՛վ ֆորսֆորային զինամթերք, և՛ սպառված ուրան, և՛ հարստացված ուրան»,- ասել է Լուկաշենկոն։
Այս առաջարկին արձագանքել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ Լուկաշենկոյի հայտարարությունը Ռուսաստանը լսել է, սակայն հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում շարունակվում է։
«Իհարկե, մենք լսել ենք Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը։ Անկասկած, ՌԴ և Բելառուսի նախագահները հաջորդ շաբաթ շարունակելու են իրենց շփումները, տեղի է ունենալու Միութենական պետության Գերագույն պետական խորհրդի նիստը, ինչը հնարավորություն կտա հանգամանալից քննարկում անցկացնել։ Հավանաբար, այդ թեման էլ կքննարկվի»,- ասել է Պեսկովը՝ հավելելով,- «Բայց Ուկրաինայի հարցում ոչինչ չի փոխվում, հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է, քանի որ դա է մեր երկրի հետապնդած նպատակներին հասնելու միակ միջոցը»։