31/03/2023 10:20
Հայաստանը 2022թ. հունվար–դեկտեմբերին տնտեսական ակտիվության էական աճ է գրանցել
Հայաստանը 2022 թվականի հունվար–դեկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվության էական աճ է գրանցել։
Վերոնշյալ ժամանակահատվածում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14.2%, իսկ դեկտեմբերին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, 12.9%։
Ըստ Էկոնոմիկայի նախարարության՝ աճ է գրանցվել տնտեսության բոլոր ոլորտներում, ինչը պայմանավորված էր ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պահանջարկի աճով։
Արտաքին տնտեսական գործունեության առումով գրանցվել է էական դրական տեղաշարժ, մասնավորապես, 2021թ․ համեմատ՝ արտահանման աճը կազմել է 77.7%։
Առավել մանրամասն՝ հղումով: