31/03/2023 19:22
Սպորտային մարմնամարզության աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակչում այսօր պայքարի են դուրս եկել Հայաստանի ներկայացուցիչները
Սպորտային մարմնամարզության աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակչում այսօր պայքարի են դուրս եկել Հայաստանի ներկայացուցիչները, հայտնում է armsport.am-ը։
Նժույթափեր վարժության եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Համլետ Մանուկյանը վաստակել է 12,633 միավոր, իսկ օղակների վրա վարժությունում՝ 13,500 միավոր: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Էրիկ Բաղդասարյանը օղակների վրա 13,233 միավոր է վաստակել, իսկ նժույգթափերում՝ 12,666:
Համլետ Մանուկյանն ու Էրիկ Բաղդասարյանն արդեն հանդես են եկել նաև բազմամարտում: Մանուկյանը վաստակել է 14,533, իսկ Բաղդասարյանը՝ 12,400 միավոր:
Նժույգթափեր եզրափակիչ է դուրս եկել նաև Մամիկոն Խաչատրյանը:Զուգափայտի եզրափակիչում աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալի համար կմրցի Եվրոպայի ոսկե մեդալակիր Էրիկ Բաղդասարյանը:
Սպորտային մարմնամարզուհի,14 -ամյա Մարիետա Բուչախչյանը մասնակցել է Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնության, հանդես է եկել բոլոր չորս գործիքների վրա, վաստակել է 40, 065 միավոր և գրավել 108-րդ տեղը: