31/03/2023 13:30
Ալեն Սիմոնյանը դատապարտում է ցանկացած բռնություն և ակնկալում, որ մեղավորները կպատժվեն
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անթույլատրելի է համարում Ազգային ժողովում բռնության դրսևորումները։
«ԱԺ նախագահը դատապարտում է ցանկացած բռնություն և ակնկալում, որ մեղավորները կպատժվեն», - Aysor.am-ին ասաց ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ է տեղի ունեցել։
Հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։
Մհեր Սահակյանին տարել են ոստիկանություն, Վլադիմիր Վարդանյանին՝ հիվանդանոց։