31/03/2023 16:17
Պոլսո հայոց պատրիարքարանում որոշում է կայացվել լուծել երկրաշարժի հետեւանքով անտուն մնացած հայերի խնդիրը
Պոլսո հայոց պատրիարքարանում որոշում է կայացվել լուծել երկրաշարժի հետեւանքով անտուն մնացած հայերի խնդիրը։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական Agos-ը, որոշում է կայացվել ստեղծել հանձնաժողով, որը կզբաղվի երկրաշարժ հետեւանքով անտուն մնացած հայերի համար նոր տներ կառուցելով։
Քննարկմանը մասնակցել են պատրիարք, արք Սահակ Մաշալյանը, եկեղեցիների հոգաբարձուների խորհրդի նախագահները, ճարտարապետներ։
Նախնական քննարկվել է կոնտեյներ տնակներով ժամանակավոր ապահովել կարիք ունեցողներին, մինչեւ տները վերականգնվեն կամ նորերը կառուցվեն։