31/03/2023 14:49
Երկհարկանի շինության առաստաղը փլուզվել է
Մարտի 31-ին՝ ժամը 12:08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռոստոմի փողոցի թիվ 61 հասցեում գտնվող երկհարկանի շինության (1-ին հարկը ծառայում է որպես ավտոլվացման կետ, իսկ 2-րդ հարկը՝ բնակելի) 1-ին հարկի առաստաղը փլուզվել է (մոտ 35 քմ)։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը. տուժածներ չկան։
Դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է քաղշին կոմիտեի ներկայացուցչին: