01/04/2023 11:22
Իրանն ակնկալում է ընդհանուր թշնամու դեմ ՀՀ-ի հետ համատեղ ճակատի ստեղծում․ հնարավորությունը չօգտագործելն աններելի շռայլություն կլինի․ Իրանագետ
Իրանի և Բաքվի բարբարոսական վարչախմբի միջև հարաբերություններում այս պահին լարվածության, իրոք, աննախադեպ մթնոլորտ է, որը կարելի է բնութագրել փաստացի պատերազմ՝ մի շարք ոլորտներում, բացառությամբ, թերևս միայն ռազմական գործողությունների, գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Այս համատեքստում ակնհայտ է, որ բարեկամ Իրանն ակնկալում է Հայաստանի հետ սերտագույն համագործակցություն կամ, այլ խոսքերով, ընդհանուր թշնամու դեմ բազմաբաղադրիչ դաշինքի միջոցով համատեղ ճակատի ստեղծում անխտիր բոլոր ուղղություններով, ինչը լրջագույն հնարավորություն է մեզ համար ստանալու կարևոր և արդյունավետ լծակներ՝ զսպելու, իսկ հետագա փուլերում նաև ճնշելու լկտիության բոլոր սահմաններն անցած Բաքվի բարբարոսական վարչախմբին։
Այս հնարավորությունը չօգտագործելն աններելի շռայլություն կլինի, ուստի Հայաստանի և Իրանի քաղաքակրթական դաշինքն ընդդեմ բարբարոսների պետք է կայացնել բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով», - նկատում է մասնագետը։