01/04/2023 13:19
Մհեր Սահակյանի մոտ ախտորոշվել է աջ ձեռքի կոտրվածք․ առարկայով հարվածելու վարկածը հերքվում է․ Փաստաբան
«Հայաստան» խմբակցության անդամ Մհեր Սահակյանի մոտ ախտորոշվել է աջ ձեռքի կոտրվածք։ Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Ռենտգեն հետազոտությամբ Մհեր Սահակյանի մոտ ախտորոշվել է աջ ձեռքի կոտրվածք (առանց տեղաշարժի): Այդ հանգամանքն ամբողջությամբ ու վերջնականապես հերքում է նախաքննության մարմնի նախնական վարկածն այն մասին, որ հարվածը հասցվել է ինչ-որ առարկայով», - գրել է նա։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում միջադեպ էր եղել։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։
ՔԿ-ն մանրամասներ էր հայտնել, թե Մհեր Սահակյանը մոտեցել է Վլադիմիր Վարդանյանին, ինչ-որ առարկայով հարվածել, որի արդյունքում վերջինս վայր է ընկել։