01/04/2023 18:37
Ֆիզիկական անձանց համար ԵԱՏՄ ապրանքների անմաքս ներմուծման շեմը մնում է նույնը՝ մինչև հոկտեմբերի 1-ը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում ընդունված որոշման համաձայն՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար անմաքս ապրանքների ներմուծման 1000 եվրոյի շեմը կպահպանվի մինչև 2023 թվականի հոկտեմբերի 1-ը։
Այն դեպքում, եթե ապրանքների արժեքը գերազանցի 1 000 եվրոն, կամ դրա քաշը կազմի ավելի, քան 31 կգ-ը, անհրաժեշտ կլինի վճարել մաքսատուրք` ընդհանուր արժեքի 15 % չափով, բայց ոչ պակաս, քան 2 եվրո՝ 1 կգ-ի համար:
ԵՏՀ խորհրդի եզրակացության համաձայն՝ սա թույլ կտա աջակցել ԵԱՏՄ անդամ պետությունների այն քաղաքացիներին, որոնք անձնական օգտագործման ապրանքներ են պատվիրում արտասահմանյան ինտերնետ-խանութներում, միաժամանակ՝ խուսափել ապրանքների դեֆիցիտից: