01/04/2023 14:05
Իրանը բացատրություն է պահանջել Բաքվից
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին արձագանքել և բացատրություն է պահանջել իր ադրբեջանցի գործընկերոջ` Իրանի հասցեին հնչեցրած նոր մեղադրանքներին:
Խոսնակն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ իրանական կողմն Ադրբեջանի կառավարությանը խնդրել է մեկնաբանել Իսրայելի ԱԳ նախարարի՝ Ադրբեջանի հետ «Իրանի դեմ միասնական ճակատ ստեղծելու» համաձայնագրի վերաբերյալ հայտարարությունները, սակայն Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը խուսափել է պատասխանից և Իրանի հասցեին նոր մեղադրանքներ է հնչեցրել։
Իրանցի խոսնակը նշել է, որ այս պարագայում Ադրբեջանի շարունակական լռությունը փաստում է, որ Բաքուն անուղղակիորեն հավանություն է տվել իր ռազմավարական գործընկերոջ հայտարարություններին։