01/04/2023 17:22
Ռուսական բանակին անհրաժեշտ սովորական և բարձր ճշգրտության զենքերի արտադրությունն անգամներով ավելացել է․ Շոյգու
Ռուսական բանակին անհրաժեշտ սովորական և բարձր ճշգրտության զենքերի արտադրությունն անգամներով ավելացել է, հայտարարել է ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։
«Արտադրական հզորությունների ընդլայնման և աշխատուժի արտադրողականության բարձրացման շնորհիվ զորքերի համար անհրաժեշտ ռազմարդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալն ավելացել է անգամներով։ Խոսքն ինչպես սովորական, այնպես էլ գերճշգրիտ զինատեսակների արտադրության մասին է։ Դա թույլ է տալիս իրականացնել գերագուն հրամանատարի կողմից առաջադրված խնդիրները՝ հատուկ ռազմական գործողության անցկացման պլանին համապատասխան»,- ասել է Շոյգուն։
Նրա խոսքով՝ մասնագետները որոշել են նաև ամենապահանջված զինամթերքի մատակարարումների անհրաժեշտ ծավալները, և այժմ միջոցներ են ձեռնարկվում դրանք ավելացնելու ուղղությամբ։