01/04/2023 19:26
Գագիկ Մկրտչյանը՝ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր
Ալբանիայում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության վերջին օրը +102 կգ քաշային Գագիկ Մկրտչյանը նվաճել է արծաթե մեդալ:
Երկամարտում Մկրտչյանը գրանցել է 313 կգ արդյունք:
Այս առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից Սերյոժա Բարսեղյանը նվաճել է 67 կգ քաշային կարգի երկամարտի ոսկե մեդալը, փոքր բրոնզե մեդալ է նվաճել 73 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը, երկամարտի բրոնզե մեդալակիր է դարձել 89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը, 76 կգ քաշային Աննա Ամրոյանը նվաճել է երկամարտի բրոնզե մեդալ։ Աշոտ Մարգարյանը 96 կգ քաշային կարգում է դարձել երկամարտի բրոնզե մեդալակիր։ Էմմա Պողոսյանը 81 կգ քաշային կարգում նվաճել է երկամարտի, պոկում եւ հրում վարժությունների 3 բրոնզե մեդալները։