01/04/2023 17:28
«Դեպքի վայր է ժամանել Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը»․ մետրոյի գծերի վրայից քարաբեկորները դեռ մաքրում են
Երևանի մետրոպոլիտենը դեռ արտակարգ ռեժիմով է աշխատում։
«Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի պատի փլուզման հետևանքով քարաբեկորներ են թափվել մետրոպոլիտենի գծերի վրա, դրանց մաքրման աշխատանքները շարունակվում են, տեղեկացնում է քաղաքապետարանը, որի տարածած վերջին հաղորդագրությունում նշված է․
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» մեկնող կայարանի ուղեհատվածում տեղի ունեցած «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի պատի փլուզման հետևանքով՝ մետրոպոլիտենը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով:
Դեպքի վայր է ժամանել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը: Պատասխանատու կառույցներն աշխատանքներ են տանում մետրոյի գծերի վրայից քարաբեկորների մաքրման և մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ»: