01/04/2023 17:49
Երևանի կենտրոնում ամբողջ շաբաթվա ընթացքում փոշու պարունակությունն օդում գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնն ուսումնասիրել է Երևանում մթնոլորտային օդի որակը՝ մարտի 23-29 ընկած ժամանակահատվածում։
Ըստ այդմ՝ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում՝ մարտի 29-ին, Նոր Նորքում՝ մարտի 23-ին, 27-29-ը, Շենգավիթում՝ մարտի 27-29-ը:
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում մարտի 23-ին, 27-29-ը, Նոր Նորքում՝ մարտի 27-ին։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։