02/04/2023 18:55
«Ալեն Սիմոնյանը հրահանգել է բռնել քաղաքացու ձեռքերը, հայհոյել է և թքել է նրա վրա»․ ԱԺ նախագահի մասնակցությամբ աղմկահարույց միջադեպի մանրամասները
Երևանի կենտրոնում՝ Կասկադում, աղմկահարույց միջադեպ է տեղի ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ։
Հայրենադարձ Կարեն Մկրտչյանը, տեսնելով Ալեն Սիմոնյանին ասել է` դավաճան, որից հետո Ալեն Սիմոնյանը իր թիկնապահներին կարգադրել է գալ և բռնել քաղաքացու ձեռքերը։ Թիկնապահները կատարել են Ալեն Սիմոնյանի հրահանգը, իսկ վերջինս մոտեցել է քաղաքացուն, հայհոյհանք հնչեցրել և բառի ուղիղ իմաստով՝ թքել է քաղաքացու վրա։
Դեպքի մանրամասները ներկայացրել են ԱԺ պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Ասպրամ Կրպեյանը, որոնք գտնվում էին Ոստիկանության կենտրոնի բաժանմունքում, որտեղից քիչ առաջ դուրս են թողել հայրենադարձ Կարեն Մկրտչյանին:
Տեղի ունեցածի վերաբերյալ իր գնահատականն է հնչեցրել նաև տուժած քաղաքացին՝ ընդգծելով՝ գործող իշխանությունների լկտիությունը ժողովրդի վախկոտության հետևանքով է։