03/04/2023 19:42
Ո՞ր դեպքերում է ցուցված հանձնել «մեզում ուրոբիլինոգեն» թեստը
Մեզում ուրոբիլինոգենի առկայությունը արյան էրիթրոցիտների ուժեղացած քայքայման և հեմոլիզի անուղղակի ցուցանիշ է:
Ուրոբիլինոգենը և ստերկոբիլինոգենը առաջանում են աղիներում՝ լեղում պարունակվող բիլիռուբինի քայքայման արդյունքում: Ուրոբիլինոգենը առաջանում է հաստ աղիներում և պորտալ երակային համակարգով երկրորդ անգամ հայտնվում լյարդում: Այս ֆրակցիայի փոքր մասը հայտնվում է նաև ծայրամասային արյան մեջ և օրգանիզմից հեռանում մեզով:
Նորմայում առողջ մարդու մեզը պարունակում է ուրոբիլինոգենի միայն հետքային քանակություններ (օրական ոչ ավելի, քան 6 մգ): Մեզի կանգի դեպքում ուրոբիլինոգենը վերածվում է ուրոբիլինի:
Ուրոբիլինոգենի քանակությունը մեզում շատանում է բոլոր այն դեպքերում, երբ առկա է ուրոբիլինոգենի առաջացման տեմպերի ուժգնացում: Նման իրավիճակների պատճառ կարող է դառնալ էրիթրոցիտների արագացած քայքայումը, որի ժամանակ առաջացող հեմոգլոբինից սինթեզվում է բիլիռուբինի, իսկ այնուհետև՝ ուրոբիլինոգենի ավելցուկային քանակների:
Մեզում ուրոբիլինը կարող է ի հայտ գալ հետևյալ դեպքերում՝ մալարիա, անեմիաներ, հեմոլիտիկ դեղնուկ, տարածուն արյունազեղումներ, կրուպոզ թոքաբորբ, Վերլհոֆի հիվանդություն և հեմոռագիկ դիաթեզի այլ տեսակներ:
Հետազոտության ցուցումներ՝
միզատար ուղիների հիվանդություններ,
սքրինինգ` կանխարգելիչ հետազոտությունների համատեքստում,
տարաբնույթ հիվանդությունների ընթացքի և բարդությունների գնահատում,
հիվանդությունների բուժման արդյունավետության գնահատում,
Մեզում ուրոբիլինոգենի առկայության արդյունքների մեկնաբանություն.
հեմոգլոբինի ուժեղացած կատաբոլիզմ՝ հեմոլիտիկ անեմիա, ներանոթային հեմոլիզ, պերնիցիոզ անեմիա, պոլիցիտեմիա, զանգվածային հեմատոմաների ներծծում,
ստամոքսաղիքային ուղիում ուրոբիլինոգենի ուժեղացած առաջացում՝ էնտերոկոլիտ, իլեիտ, աղիների խցանում, ուրոբլինոգենի առաջացման և ռեաբսորբցիայի ուժեղացում բիլիար համակարգի վարակների ժամանակ,
ուրոբիլինոգենի շատացում լյարդի գործունեության խանգարման, վիրուսային հեպատիտի դեպքում,
քրոնիկ հեպատիտ և լյարդի ցիռոզ,
լյարդի տոքսիկ ախտահարում՝ ալկոհոլային, օրգանական միացություններով, վարակների ժամանակ տոքսիններով, սեպսիսի դեպքում,
ուրոբիլինոգենի շատացում լյարդի շունտավորման ժամանակ՝ պորտալ հիպերտենզիայով լյարդի ցիռոզ, լյարդային երակների թրոմբոզ, խցանում։
Մեզում ուրոբիլինոգեն թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ առավոտյան առաջնային մեզի երկրորդ չափաբաժինը։
Մեզը հանձնելու նախորդ օրը խորհուրդ չի տրվում ընդունել այնպիսի մրգեր կամ բանջարեղեններ, որոնք կարող են գունավորել մեզը:
Նույն կերպ, մեզը հանձնելու նախորդ օրը խորհուրդ չի տրվում ընդունել միզամուղներ: Նման դեպքերում անհրաժեշտ է խորհրդակցել բուժող բժշկի հետ մեկ օրով միզամուղի ընդունումը դադարեցնելու նպատակահարմարության մասին:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։