03/04/2023 15:07
Շուրջ 1 ամիս Բռնակոթ գյուղում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրաքանակի կտրուկ նվազմամբ պայմանավորված, ապրիլի 3-ից մինչև մայիսի 1-ը Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: