03/04/2023 22:21
Վանաձորի «Հորովել» երգի-պարի պետական անսամբլն ազդարարում է գարնանային համերգաշրջանի բացումը
Վանաձորի «Հորովել» երգի-պարի պետական անսամբլն ազդարարում է իր գարնանային համերգաշրջանի բացումը: Համերգաշրջանի մեկնարկը կտրվի Վանաձորում ապրիլի 14-ին սպասվող մենահամերգին, որից հետո անսամբլը հյուրախաղերով հանդես կգա Սյունիքում:
Ապրիլի 19-22-ը համերգներ են սպասվում Գորիս, Կապան, Քաջարան և Մեղրի քաղաքներում:
Անսամբլը սյունեցի հանդիսատեսին կներկայացնի իր կեսդարյա գործունեության ընթացքում ձևավորված հարուստ խաղացանկից լավագույն պարային և երգային կատարումներ:
Ինչպես հայտնում են անսամբլից, Սյունիքում կայանալիք հյուրախաղերը հնարավոր է եղել իրականացնել ԿԳՄՍ նախարարության, Կապանի, Քաջարանի և Մեղրիի համայնքապետարանների աջակցությամբ:
Չբացելով փակագծերը՝ հորովելցիները տեղեկացնում են, որ համերգաշրջանի ամփոփիչ համերգը տեղի կունենա մայրաքաղաքում հունիսին՝ մինչ այդ ընդգրկելով հանրապետության այլ մարզերը ևս: