03/04/2023 15:27
ՃՈ ուժեղացված ծառայություն՝ մարզերում. հայտնաբերվել է 1017 խախտում
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները մարտի 27-ից ապրիլի 3-ը Արմավիրում, Արարատում, Վայոց ձորում և Սյունիքում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 1017 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 11 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել է ոչ սթափ 2 վարորդ։ 7 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 4-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 57-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։