03/04/2023 18:09
Թեհրանի և Դամասկոսի պատվիրակությունները Մոսկվայում քննարկել են Սիրիայի խնդիրը
Իրանի և Սիրիայի պատվիրակությունները Մոսկվայում քննարկել են Սիրիայում քաղաքական իրավիճակը, ինչպես նաև Ռուսաստանի հետ համագործակցությանը վերաբերող հարցեր, հայտնում է Tasnim գործակալությունը։
«Մոսկվայում տեղի ունեցած հանդիպմանը կողմերը քննարկել են Սիրիայում քաղաքական վերջին զարգացումները, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին (Ռուսաստանի հետ- խմբ․) վերաբերող հարցեր»,- գործակալությանն ասել է Իրանի ԱԳՆ ավագ խորհրդական Ալի Ասղար Հաջին։
Նշվում է նաև, որ ապրիլի 3-ին և 4-ին Մոսկվայում անցկացվելու է ՌԴ-Սիրիա-Թուրքիա-Իրան քառակողմ հանդիպում՝ երկրների ԱԳ փոխնախարարների մակարդակով։