03/04/2023 17:46
Վաղը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կբարձրացնենք Ֆինլանդիայի դրոշը․ Ստոլտենբերգ
Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին պաշտոնապես կանդամակցի ապրիլի 4-ից, հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Պատմական շաբաթ է լինելու։ Վաղը մենք ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կբարձրացնենք Ֆինլանդիայի դրոշը, և Ֆինլանդիան կդառնա դաշինքի անդամ»,- ասել է Ստոլտենբերգը։
Ապրիիլի 4-ից ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության փաստը հաստատել են նաև այդ երկրի նախագահի աշխատակազմից։
Նշենք, որ ապրիլի 4-5-ը Բրյուսելում անցկացվելու է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպումը։
Ավելի վաղ Յենս Ստոլտենբերգը հույս էր հայտնել, որ Շվեդիան ևս շուտով կդառնա «Հյուսիսատլանտյան դաշինքի ընտանիքի անդամ»։