03/04/2023 17:33
Ռուսաստանը և Տաջիկստանը համատեղ զորավարժություններ են անցկացնում Աֆղանստանի սահմանի մոտ
Ռուսաստանը և Տաջիկստանը համատեղ զորավարժություններ են անցկացնում Տաջիկստանի Հարբ-Մայդոն զորավարժարանում՝ Աֆղանստանի հետ սահմանից 20 կմ հեռավորության վրա, զորավարժությունները կտևեն մինչև ապրիլի 7-ը, հայտնել է Կենտրոնական զինվորական օկրուգի մամուլի ծառայությունը։
«Գործնական փուլում Ռուսաստանի և Տաջիկստանի զորամիավորումները կմշակեն և կիրականացնեն համատեղ գործողություն՝ ուղղված անօրինական զինված կազմավորումների չեզոքացմանը՝ լեռնային պայմաններում, ինչպես նաև համատեղ ուժերի ստորաբաժանումների կառավարում՝ անօրինական զինված կազմավորումների շրջափակման ու չեզոքացման ժամանակ»,- նշված է հաղորդագրությունում։
Զորավարժություններին ռուսական կողմից մասնակցում են Տաջիկստանում տեղակայված 201-րդ ռուսական ռազմազբազայի ստորաբաժանումները։ Այս ռազմաբազան Ռուսաստանի ամենամեծ ռազմական օբյեկտն է՝ տեղակայված երկրի սահմաններից դուրս։