03/04/2023 21:38
Կարեն Ասլանյանը և Դավիթ Օվասապյանը` միջազգային մրցաշարի ոսկե մեդալակիրներ
Խորվաթիայի Զագրեբ քաղաքում ապրիլի 21-23-ը անցկացվող Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի առաջնությանը նախապատրաստվում է մեր երկրի հավաքականը, տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։
Հավաքականի անդամներից Կարեն Ասլանյանը (67 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ) մասնակցել են Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կայացած միջազգային մրցաշարին և գրավել առաջին տեղը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի ղեկավարությամբ ըմբիշների մարզավիճակը աստիճանաբար կարգավորվում է ուսումնամարզական հավաքներում: Հավաքը կսկսվի Երևանում ՝ ապրիլի 6-ին: Նախատեսվում է թիմը լրիվ կազմով (10 քաշային կարգ) ներկայացնել եվրոպական ստուգատես: