04/04/2023 16:10
Առաջին անգամը չէ, որ ես արձագանքում եմ նման արարքներին, հետագայում էլ եմ արձագանքելու. Ալեն Սիմոնյանը՝ սփյուռքահայի երեսին թքելու մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է սփյուռքահայի երեսին թքելու միջադեպին.
«Նախ՝ որևիցե մեկն ինձ դավաճան ասելու իրավունք չունի, երկրորդ՝ Սփյուռքին մի խառնեք դաշնակցական այդ անձնավորութան հետ, որը ՀՀ քաղաքացիություն չունի։ Միջադեպի հետ կապված արդեն ամեն ինչ ասվել է։ Առաջին անգամը չէ, որ ես արձագանքում եմ նման արարքներին, հետագայում էլ եմ արձագանքելու։ Որևիցե մեկն իրավունք չունի ինչ-որ մեկին վիրավորելու, էլ չեմ ասում՝ ընտրված իշխանությունների։ Իր խոսքի ազատությանը ես իմ կարծիքն եմ ասել, կարող է՝ խոսելու ընթացքում դա այդպես է ընկալել, կամ իրեն թվացել է, որ նման բան է տեղի ունեցել։ Ուրախ եմ, որ նա դրանով հայտնի է դարձել, իրենից հարցազրույց են վերցնում, բայց նման քայլերը չեն հանդուրժվելու՝ առնվազն իմ կողմից»: