04/04/2023 12:26
Քաղաքապետի արտահերթ ընտրության օր սահմանվեց ապրիլի 11-ը, «Իմ քայլը» թեկնածու չի առաջադրի և նոր քաղաքապետ չի ընտրի
Երևանի ավագանին 39 կողմ, 2 դեմ և 1 ձեռնպահ քվեարկությամբ քաղաքապետի արտահերթ ընտրության օր սահմանեց ապրիլի 11-ը, ժամը՝ 10:00-ն:
«Մեր խմբակցությունն այս պահի դրությամբ որոշում ունի նոր քաղաքապետ չընտրել, հաշվի առնելով, որ ընտրություններին մի քանի ամիս ժամանակահատված է մնացել»,- Երևանի ավագանու արտահերթ նիստին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը։
«Այս պահին մենք նոր քաղաքապետ չենք ընտրի, հետևաբար, նաև ընտրության օրվա նիստին չենք ներկայանա, որովհետև թեկնածու չի լինի և քննարկելու ու ընտրելու անհրաժեշտություն չի լինի», - հայտնեց Գալջյանը։