05/04/2023 11:26
Զելենսկին առաջին անգամ պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ապրիլի 5-ին պաշտոնական այցով ժամանել է Լեհաստան, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ Ուկրաինայի նախագահը ժամանել է առաջին տիկին Օլենա Զելենսկայայի հետ։ Սա առաջին դեպքն է լայնամասշտաբ պատերազմի ժամանակ, երբ նախօրոք հայտարարվել է Ուկրաինայի նախագահի այցի մասին։
Նախագահի աշխատակազմի Միջազգային քաղաքականության բյուրոյի ղեկավար Մարչին Պրժիդաչը նշել է, որ բանակցությունները կընդգրկեն «լեհ-ուկրաինական հարաբերությունների ողջ սպեկտրը՝ սկսած անվտանգության քաղաքականությունից»։
Նշենք, որ սա Զելենսկու առաջին պաշտոնական այցն է Վարշավա՝ պատերազմի սկզբից ի վեր։