05/04/2023 14:23
Էմանուել Մակրոնը պետական այցով ժամանել է Պեկին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը այսօր պետական այցով ժամանել է Պեկին. այցը կտևի ապրիլի 5-ից 8-ը:
Մակրոնը Ֆրանսիայի նախագահի պաշտոնում արդեն երրորդ անգամ է այցելում ՉԺՀ։
ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը և Էմանուել Մակրոնը բանակցություններ կվարեն Չինաստանի և Ֆրանսիայի, Չինաստանի և ԵՄ-ի միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու համար, ինչպես նաև կարծիքներ կփոխանակեն հիմնական միջազգային ու տարածաշրջանային կարևորագույն հարցերի շուրջ:
Մակրոնը և Սի Ծինփինը վերջին անգամ հանդիպել են Ինդոնեզիայում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում 2022 թ.-ի նոյեմբերին, իսկ Ֆրանսիայի նախագահի վերջին այցը Չինաստան տեղի է ունեցել 2019 թ.-ին։