05/04/2023 19:31
Շվեդիայի կառավարությունը ոստիկանությանը թույլատրելու է «կանխարգելիչ նպատակով» գաղտնալսումներ անել
Շվեդիայի կառավարությունը օրինագիծ է մշակել, որով առաջարկվում է ոստիկանությանը, կանխարգելիչ նպատակներով, գաղտնալսելու իրավունք ընձեռել։ Օրինագծի նպատակը կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացումն է, հայտարարել է Շվեդիայի արդարադատության նախարար Գունար Շտրյոմերը։
«Անհրաժեշտ է իրավապահ մարմիններին աշխատանքի ավելի արդյունավետ գործիքներ տրամադրել»,- ասել է նա։
«Կանխարգելիչ հարկադրանքի միջոցների մասին» օրինագիծն ուղարկվել է Իրավական խորհուրդ, որը եզրակացություն է տալիս օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ։
Օրինագծով առաջարկվում է ոստիկանությանը թույլ տալ գաղտնալսել կամ հետևել այս կամ այն անձին՝ կանխարգելիչ նպատակներով, առանց պաշտոնապես հետաքննության անցկացման։
Այժմ Շվեդիայում գաղտանլսել կարելի է միայն ահաբեկչական կամ լրտեսական գործունեության մեջ կասկածվող անձանց, սակայն երկրի կառավարությունն առաջարկում է ընդլայնել շրջանակները՝ ոստիկանությանը այս առումով տալով ավելի լայն լիազորություններ։