05/04/2023 21:28
Որևէ արգելված դեղամիջոց չեմ օգտագործել, երբևէ դոպինգ չեմ արել․ Միայն ուզում եմ իմանալ, թե ով է ինձ թունավորել և ով է գլխիս սարքում․ Հենրիկ Սահակյան․ News.am Sport
Ես որեւէ արգելված դեղամիջոց չեմ օգտագործել, երբեւէ դոպինգ չեմ արել։ Միայն ուզում եմ իմանալ, թե ով է ինձ թունավորել եւ ով է գլխիս սարքում, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր, Հայաստանի չեմպիոն, 54 կգ քաշային Հենրի Սահակյանը։ Բռնցքամարտիկի մարզիչը ապրիլի 5-ից հացադուլ է սկսել Վերնիսաժում՝ երկրորդ դոպինգ թեստ անցկացնելու պահանջով։ Հայաստանի առաջնությունից հետո Եվրոպայի երիտասարդական չեմպիոնի դոպինգ թեստի պատասխանը դրական է եկել։
Հացադուլին մասնակցում է միայն Սամվել Պողոսյանը, բայց Հենրի Սահակյանն ամբողջ օրն անցկացրել է մարզիչի կողքին։
«Հայաստանի առաջնությունը հաղթելուց հետո ես անցա դոպինգ թեստ, որից հետո ես հավաքականի հետ մասնակցեցի հավաքի։ Պատրաստվում էինք մեկնել Բուլղարիա «Ստրանջայի» մրցաշարին։ Մրցաշարից հետ գալիս օդանավակայանում ինձ ասացին, որ դոպինգ են բռնել։ Վերադարձա Հայաատան, պարզեցինք, որ արգելված նյութեր է հայտնաբերվել, լսումների մասնակցեցինք։ Դիմեցինք ֆեդերացիային, բայց մեր կողքին չկանգնեց ֆեդերացիան։ Ես ուզում եմ իմանալ, թե ով է իմ գլխին սարքել։
Այս պահին ինձ բռնցքամարտը չի հետաքրքում, միայն դա։ Իմ օրգանիզմում եղել է «Հիգենամին», որն արգելված նյութ է բռնցքամարտիկների համար։ Այն նույնիսկ Հայատանում չկա եւ երբեք նախադեպ չի եղել, որ որեէ մարզիկի մոտ հայտնաբերվի։ Այն շատ տարածված է Ադրբեջանում եւ վերջին անգամ այն հայտնաբերվել է ադրբեջանցի ըմբիշի մոտ։ Հիգենամինը ճնշում է բարձրացնում եւ հարված ստանալու դեպքում կարող է մարզիկի համար ճակատագրական լինել։ Ինձ միայն հետաքրքրում է, թե ով է ինձ թունավորել»,- ասել է Հենրի Սահակյանը։